Լրահոս
Իրավական
19:06
24.06.26
96

Սկանդալային մեղադրանք և պահանջ՝ Մոսկվայից. ո՞ւմ և ինչո՞ւ է խնայում Փաշինյանը

Նախկինների դեմ պայքարն է անգամ ընտրողաբար իրականացնում Նիկոլ Փաշինյանը: Նախկին իշխանությունների ապօրինությունները հատիկ առ հատիկ բացահայտողի պատրանք առաջացնող Փաշինյանը, չգիտես ինչու, չի արձագանքում Մոսկվայի սկանդալային մեղադրանքին, թե մեծ փողեր են լվացվել 2016-ից 2018 թվականներին Սպայկայի միջոցով, որ 49 տոկոսը այդ ժամանակ պատկանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձի: