Լրահոս
Հասարակական
12:09
24.06.26
87

Բյուրեղավանում ծառն արմատից պոկվել ու ընկել է կայանված «Nissan»-ի վրա

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի «Բելգաս» ՍՊԸ-ի դիմաց ծառն արմատից պոկվել ու տապալվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառն ընկել է կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա։Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Ջուլիետտա Առուշանյանն ու Նարեկ Սահակյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։