Լրահոս
Միջազգային
17:26
23.06.26
159

Ինչո՞ւ Զելենսկին հրաժարվեց Լեհաստան այցից

Img default alt hy

Ուկրաինայի նախարարների կաբինետի ղեկավար Յուլիա Սվիրիդենկոն կմեկնի Լեհաստանի Գդանսկ քաղաք՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման միջազգային համաժողովին՝ Վարշավայի և Կիևի միջև առկա հակամարտության ֆոնին։ Ինչպես գրում է ուկրաինական «Հասարակական. Նորություններ» («Общественное. Новости») հրատարակությունը, միջոցառմանը պետք է մեկներ անձամբ Վլադիմիր Զելենսկին։

«Ես կգլխավորեմ ուկրաինական պատվիրակությունը և ընդհանուր առմամբ մեր աշխատանքը Գդանսկում կայանալիք URC-2026-ին,- հայտնել է Սվիրիդենկոն Telegram-ալիքում:- Համաժողովին ուկրաինական թիմի կազմում կընդգրկվեն ուկրաինական բիզնեսի ներկայացուցիչներ, պետական ընկերությունների ղեկավարներ, ամբողջ երկրից մեր համայնքների ներկայացուցիչներ և, իհարկե, պաշտոնյաներ ու խորհրդարանականներ»։ Սվիրիդենկոն նաև հավելել է, որ ակնկալում է «միջազգային գործընկերների հետ մի շարք կարևոր համաձայնագրերի ստորագրում»։

Ուկրաինայի վերականգնման համաժողովը Լեհաստանի Գդանսկում տեղի կունենա հունիսի 25-ից 26-ը։ Դրան Զելենսկու մասնակցությունը հարցականի տակ էր լեհ-ուկրաինական հարաբերություններում առաջացած լարվածության պատճառով։ Մայիսի 26-ին Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի «Հյուսիս» առանձին կենտրոնին շնորհեց «ՈւՊԱ-ի հերոսների» (Ուկրաինայի ապստամբական բանակ, ՌԴ-ում ճանաչված է ծայրահեղական և արգելված) անունը։ Այս որոշումը Լեհաստանում զանգվածային վրդովմունք առաջացրեց։ Հունիսի 19-ին Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին որոշում կայացրեց Զելենսկուն զրկել հանրապետության բարձրագույն պետական պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից։

1943 թվականի փետրվարից ՈւՊԱ-ի գրոհայինները սկսեցին Վոլինի լեհ բնակչության ոչնչացման գործողությունը։ Պատժիչ գործողությունները իրենց գագաթնակետին հասան 1943 թվականի հուլիսի 11-ին, երբ ՕՈւՆ-ՈւՊԱ-ի (Ուկրաինական ազգայնականների կազմակերպություն - Ուկրաինայի ապստամբական բանակ, ՌԴ-ում ճանաչված են ծայրահեղական և արգելված) ջոկատները հարձակվեցին մոտ 100 լեհական բնակավայրերի վրա։ Զոհ դարձավ շուրջ 100 հազար մարդ, հիմնականում՝ կանայք, երեխաներ և ծերեր։ 2016 թվականին լեհական խորհրդարանը այդ իրադարձությունները ճանաչեց ցեղասպանություն, իսկ 2025 թվականին հուլիսի 11-ը հայտարարվեց պետական հիշատակի օր։