Լրահոս
Քաղաքական
21:37
25.06.26
59

Արցախն «Արևմտյան Ադրբեջան» չէ և վերջ. դեպի ո՞ւր է կառքը քշում Փաշինյանը

Արցախի դրոշի դեմ կռիվ տվող իշխանությունը չլսելու է տալիս «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը առաջ մղող ադրբեջանցիների հայտարարությունները: 

Ընդամենը երեկ է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին կոչ արել ադրբեջանցիների վերադարձի հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում քննարկվող թեմա դարձնել, բայց Փաշինյանը ոչ թե Ալիքբերլիին է հակադարձում, այլ այդ խոսույթի մեղքը գցում է Ազգային ժողովում ընդդիմադիրների սեղաներին դրված Արցախի դրոշների վրա: