Լրահոս
Իրավական
17:11
25.06.26
52

Երևանում հայտնաբերվել է մոտ 9 կգ մարիխուանա․ ձերբակալվել է երկու անձ

Img default alt hy

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացրին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության գործընկերների և Կոտայքի մարզի պարեկների հետ։ 

Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով հունիսի 23-ին Ջրվեժ-Առինջ ճանապարհին ձերբակալվեցին և նրանցից մեկի կողմից շահագործվող «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին տեղափոխվեցին Երևանի բնակիչներ՝ 33 և 34-ամյա տղամարդիկ։ 

34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 9 կգ մարիխուանա, որը ըստ նախնական տեղեկությունների պետք է իրացներ։ 

Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ 

Նախաքննությունը շարունակվում է։