Լրահոս
Քաղաքական
21:13
25.06.26
61

Փաշինյանը Պուտինի մոտ էլ չի գնում, ԵԱՏՄ-ին էլ հեգնում է. Վաղը կարող է ծիրանը կտրի, յոնջա տեղը ցանի

Փաշինյանն այսօր երկու անգամ կասկած է հայտնել, թե գոյություն ունի Եվրասիական տնտեսական միությունը: Եվրաինտեգրման ուղով շարժվելու համար Ռուսաստանից բազմաթիվ զգուշացումներ, ապա հայկական գյուղմթերքի նկատմամբ սահմանափակումների տեսքով սանկցիաներ ստացած Հայաստանի կառավարության ղեկավարը նախ գործադիրի նիստին է հայտարարել, թե  «ԵԱՏՄ-ն պետք է հարցին հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա»: 

Իսկ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, ըստ էության, հաստատել է իր կասկածը, թե՝ եթե չկա ապրանքների ազատ հոսք ԵԱՏՄ երկրներ, ապա չկա ԵԱՏՄ: