Լրահոս
Հասարակական
21:25
25.06.26
76

Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ մեքենաներից մեկը վնասել է գազատարը․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Toyota Camry» և «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կոտրել է փողոցով անցնող գազատար խողովակի երկաթե սյունը, ինչից առաջացել է գազի արտահոսք, իսկ «Toyota»-ն բախվել է բնակչի տան քարե պարսպին՝ մասամբ վնասելով այն։