Լրահոս
Տնտեսական
10:46
26.06.26
35

ՌԴ-ն ընդլայնել է ՀՀ-ից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները

Img default alt hy

Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ից:

Այսպիսով, դադարեցվել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը։

Գերատեսչությունում հիշեցրել են, որ ավելի վաղ համակարգային խախտումների արդյունքում «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմին խնդրել էր ժամանակավորապես դադարեցնել բոլոր ձկնամթերքի սերտիֆիկացումը, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք անմիջականորեն մասնակցել են ստուգմանը՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ին և «Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ին: Նշված ձեռնարկությունների նկատմամբ սահմանվել է ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ։

«Հետագայում նյութերի վերլուծության ընթացքում պատրաստվել է նախնական զեկույց, և մինչև հայտնաբերված խախտումների վերացումը և անհրաժեշտ օժանդակ նյութերի տրամադրումը որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը»,- նշել են «Ռոսսելխոզնադզոր»-ից:

Ընդգծել են, որ գերատեսչությունն աշխատանք է տանում հայկական կողմի հետ ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք նախատեսված են ռուսական շուկա մատակարարելու համար: