Լրահոս
Իրավական
12:35
27.06.26
322

Սահմանադրական դատարանը մերժել է «Միասնության թևերի» դիմումը

Img default alt hy

Սահմանադրական դատարանը միաձայն որոշեց մերժել «Միասնության թևերի» դիմումը՝ ՍԴ-ում վարույթը կասեցնելու վերաբերյալ, քանի որ վարչական դատարանում առկա է ԿԸՀ-ի որոշման դեմ տարված բողոք, որը քննության փուլում է:

ՍԴ դատավորների կարծիքով՝ Վարչական դատարանում վարույթը չի կարող խոչընդոտել սահմանադրական արդարադատությանը, քանի որ ՍԴ-ն չի կարող իր լիազորությունները զիջել Վարչական դատարանին: