Լրահոս
Աշխարհ
13:05
27.06.26
171

Պեկինում թեթև շարժիչով ինքնաթիռը բախվել է երկնաքերի․ զոհ կա

Img default alt hy

Պեկինում թեթև միաշարժիչ ինքնաթիռի՝ երկնաքերի հետ բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ նշել է մայրաքաղաքի Չաոյան շրջանի վարչակազմը։

«Հունիսի 26-ին՝ ժամը 17։55-ին (Մոսկվայի ժամանակով 12։55-ին), երկտեղանի թեթև մարզական միաշարժիչ ինքնաթիռը թռիչքի ժամանակ բախվել է Չաոյան շրջանի Երրորդ օղակաձև ճանապարհի արևելյան հատվածի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքին», - ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ օդաչուն, որը ինքնաթիռում գտնվող միակ անձն էր, մահացել է, իսկ դեպքի վայրում գտնվող ևս 13 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։