Լրահոս
Հասարակական
19:59
28.06.26
252

Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում, թիվ 155/3 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 33-ամյա Արտակ Հ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել։ հետիոտնը տեղում մահшցել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։