Լրահոս
Հասարակական
16:39
28.06.26
606

Երևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմինը․ կասկածյալը հայտնի է

Img default alt hy

Երեկ՝ հունիսի 27-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շերամի 2-րդ փողոցի հասցեներից մեկում գտնվող հանրակացարանի սենյակներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։

Նշված հասցեում հայտնաբերվել է տղամարդու դի։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները երկու վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ սպանության կամ հանկարծամահության։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածը սպանություն է, սպանվածն էլ Եգիպտոսի քաղաքացի է, և իրավապահներն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի վերաբերյալ տեղեկություններ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։