Լրահոս
Հասարակական
18:25
28.06.26
1 063

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում՝ Վեդիի վարչական տարածքում, «Changan» մակնիշի ավտոմեքենայում դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի։

Դեպքի փաստով Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։

Քննչականի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է, ով, նախնական տեղեկություններով, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։