Լրահոս
Միջազգային
21:45
28.06.26
487

Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն։

«Գազայում ցեղասպանություն է կատարվում, հարձակումները շարունակվում են։ Նրանք (Իսրայելը) նպատակաուղղված սպանել են մի նորածնի, որին մայրը կրծքով էր կերակրում։ Նրանք այգիներում և պարտեզներում հազարավոր երեխաների նահատակության են դատապարտել։ Անկասկած, նրանք պատասխանատվության կենթարկվեն։ Մենք չենք կարող անտեսել սա», - ասել է թուրք առաջնորդը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համաժողովի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակել է TRT Haber հեռուստաալիքը։

Էրդողանը պարբերաբար կոշտ հայտարարություններով է հանդես գալիս Իսրայելի հասցեին՝ մեղադրելով նրան Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ և ցեղասպանություն կատարելու մեջ։ Թուրքիան 2024 թվականի մայիսից դադարեցրել է Իսրայելի հետ բոլոր առևտրային հարաբերությունները։