Լրահոս
Աշխարհ
19:15
30.06.26
180

Իլոն Մասկը վերականգնել է տրիլիոնատերի իր կարգավիճակը․ ԶԼՄ

Img default alt hy

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի կարողությունը կրկին հասել է 1 տրիլիոն դոլարի, հայտնում է Forbes հանդեսը։

«Իլոն Մասկը կրկին դարձավ տրիլիոնատեր... SpaceX-ի և Tesla-ի բաժնետոմսերը աճել են... ինչը նրա զուտ կապիտալն ավելացրել է ավելի քան 65 միլիարդ դոլարով», - գրում է հանդեսը։ Forbes Real-Time Billionaires-ի տվյալներով՝ Մասկի կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար։

Ավելի վաղ՝ հունիսին, նրա կարողությունը 1 տրիլիոն դոլարից իջել էր SpaceX-ի բաժնետոմսերի արժեքի նվազման ֆոնին։ Այդ ժամանակ Մասկը տրիլիոնատեր էր մնացել երկու շաբաթից էլ քիչ՝ տիեզերական ընկերության բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից հետո։