Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
30.06.26
51

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Արմավիրի եւ Կոտայքի մարզպետներ Վահրամ Խաչատրյանն ու Ահարոն Սահակյանը գործադիրից օրենսդիր կտեղափոխվեն՝ պատգամավորի կարգավիճակում։

«Հրապարակ»

ՔՊ-ն Վանաձորը խոշորացնելու ծրագիր է իրականացնում` Փամբակը միացնելով Վանաձորին, հույսով, որ Փամբակի գյուղերում Մամիկոն Ասլանյանը ձայն չունի, իսկ իրենք վարչական ռեսուրսով կհաղթեն, ինչպես արեցին Էջմիածինը Խոյին միացնելով:

«Փաստ»

Մոսկվայում Երևանի դեմ նոր և ավելի կոշտ դեմարշներ են պլանավորում։ 

«Հրապարակ»

Իշխանությունը սպասում էր ընտրություններին, որ փոխեին Ջալալ Հարությունյանի ռեժիմը, հաջորդ քայլով պայմանական վաղաժամկետով ազատելու են պատժի կրման մեկ երրորդը լրանալու հիմքով։ Ասում են՝ Հարությունյանն իրեն ճիշտ է պահել ցուցմունքներում Փաշինյանին «մաքրել» է պատերազմի պարտության մեղքից:

«Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը, այժմ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, տեղեկանալով, որ քվեարկության արդյունքներով Ալեն Սիմոնյանը չի ընտրվել ԱԺ նախագահ, անմիջապես և ցուցադրաբար դուրս է եկել նիստերի դահլիճից՝ չթաքցնելով իր դժգոհությունը։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի հետ: