Լրահոս
Քաղաքական
21:09
30.06.26
27

Իսրայելը ճանաչում է, Հայաստանը՝ ժխտո՞ւմ. Հայոց ցեղասպանության պատմական «ուրացումը»

Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը: Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչմանն այսպես է արձագանքել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծին, բայց Փաշինյանը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ մտնելը չի բխում Հայաստանի շահից: