Լրահոս
Աշխարհ
14:36
01.07.26
50

Իսպանիայում ուղևորատար ավտոբուսը բախվել է շենքերից մեկին. 43 վիրավոր կա

Img default alt hy

Իսպանիայի Լեյդա քաղաքում ուղևորատար ավտոբուսը բախվել է շենքերից մեկին։ 43 մարդ վիրավոր է, հայտնում է տեղական 20 Minutos լրատվամիջոցը։

Ուղևորների մեծ մասը սեզոնային աշխատողներ էին, ովքեր գնում էին միրգ հավաքելու։ Վթարը տեղի է ունեցել ավտոկայանից ոչ հեռու։ Տուժածներից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, 7-ը՝ միջին ծանրության: 32 մարդ ստացել է աննշան վնասվածքներ։

Դեռևս հայտնի չէ, թե ինչն է եղել միջադեպի պատճառը։