Լրահոս
Միջազգային
23:51
30.06.26
162

Թրամփը նախընտրում է «խառնել խաղաքարտերը»՝ ճնշման նոր լծակներ փնտրելու համար․ Վենս

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրում է նախ կտրուկ փոխել ուժերի դասավորությունը, իսկ այնուհետև նոր լծակներ փնտրել բանակցությունները առաջ մղելու համար։ Այս մասին ամերիկացի լրագրող Մայքլ Նոուլզին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Նախագահի՝ այս տարածաշրջանի (Մերձավոր Արևելքի) նկատմամբ մոտեցման թերագնահատված առանձնահատկություններից մեկն այն է, որ նա սիրում է «խառնել խաղաքարտերը», իսկ հետո նայել, թե որտեղ են ազդեցության լծակները, որտեղ են ճնշման կետերը և որտեղ մենք կարող ենք առաջընթաց գրանցել։ Հենց այսպիսի իրավիճակում ենք մենք գտնվում այժմ [Իրանի հետ բանակցություններում]», - հայտնել է Վենսը։