Լրահոս
Հասարակական
14:04
01.07.26
211

Երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի, 90 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել ՍԴ նախագահը. 24News

Img default alt hy

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը 2026 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը, այս մասին գրում  է 24News-ը։

ՍԴ նախագահը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի Երևանում՝ համատեղ սեփականությամբ, միանձնյա սեփականության իրավունքով արտադրական նշանակության շինություն, որը գտնվում է Արմավիրի Վաղարշապատ համայնքում։ 2025 թվականին Արման Դիլանյանը համատեղ սեփականության իրավունքով Երևանում ձեռք է բերել հողամաս։ Բնակարաններից մեկը ՍԴ նախագահը վաճառել է։

Հաշվետու տարվա ավարտին Արման Դիլանյանն ունեցել է համատեղ սեփականության իրավունքով բնակարան, հողամաս, ավտոկայանատեղի և միանձնյա սեփականության իրավունքով արտադրական նշանակության շինություն։

ՍԴ նախագահը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Հաշվետու տարում Դիլանյանը որպես փոխառություն ստացել է 111,260,500 դրամ։

Բանկային հաշվի մնացորդները հաշվետու տարվա սկզբում եղել են՝ 1,371,961.72 դրամ, որը տարվա վերջում դարձել է 54,121,424.02 դրամ, 1․25 եվրո, որը տարվա վերջում մնացել է նույնը և 0․14 դոլար, որը նույնպես տարվա վերջում մնացել է նույնը։

Արման Դիլանյանը հայտարարագրել է նաև կանխիկ գումար։ Մասնավորապես՝ 5000 դոլար, որը տարվա վերջում մնացել է նույնը, 5 միլիոն դրամ, որը տարվա վերջում կազմել է 3,500,000 դրամ և 1,000 եվրո, որը տարվա վերջում մնացել է նույնը։

Հաշվետու տարվա ընթացքում ՍԴ նախագահը ստացել է 90,336,516 դրամ եկամուտ, որից՝ 173,192 դրամը «Կոնվերս» բանկից, 783,708 դրամը «Ամերիա» բանկից, որպես տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում, 2,180,265 դրամ ՍԴ-ից, որպես այլ եկամուտ, 4,826,162 դրամ Ֆինանսների նախարարությունից, որպես եկամտահարկի վերադարձ, 24,987,000 դրամ ՍԴ-ից, որպես աշխատավարձ, 21,188 դրամ ԵՊՀ-ից, որպես աշխատավարձ, 57,365,000 դրամ ստացել է գույք օտարելուց։

Հիպոտեկով բնակարան գնելու համար Արման Դիլանյանը բանկերից մեկից ստացել է 34,338,502 դրամ վարկ։

Հաշվետու տարում, որպես հանգստի համար կատարված ծախս նշվել է 4․000․000 դրամ։ Ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար նշվել է 4,883,000 դրամ։ Վարկի մարմանն ուղղված վճարումներին ուղղվել է 6,562,283 դրամ։ ՍԴ նախագահը 15,000,000 դրամ է ծախսել անշարժ գույքի վերանորոգման համար։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Հանրային իրավունքի կենտրոն» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, հանդիասանում է «Վարչական իրավունքի գիտահետազոտական կենտրոն» հիմնադրամի համահիմնադիր և «Միջազգային իրավունքի հայկական ասոցիացիայի» անդամ է։