Լրահոս
Քաղաքական
17:06
01.07.26
175

Բաքվի երեք հրեական համայնքների առաջնորդները կոչ են արել իսրայելական Քնեսեթին չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Img default alt hy

Բաքվի երեք հրեական համայնքների՝ լեռնային, աշկենազական և սեֆարդական, առաջնորդները կոչ են արել իսրայելական Քնեսեթին չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Դիմումի մեջ նշվում է, որ նման նախաձեռնությունը կարող է խարխլել խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։ Հեղինակները պնդում են, որ պատմական իրադարձությունները պետք է ուսումնասիրեն փորձագետները, այլ ոչ թե քաղաքական գործիչները։ Այս հարցերի քաղաքականացումը, նրանց կարծիքով, լարվածություն կստեղծի Իսրայելի բարեկամների միջև և ոչ մի օգուտ չի բերի հենց հրեական պետությանը։

«Երրորդ երկրների ցանկացած քաղաքական գործողություն նման զգայուն հարցերում կարող է բարդացնել հաշտեցման փխրուն գործընթացը»,- ընդգծվում է դիմումի մեջ։