Լրահոս
Իրավական
12:09
02.07.26
332

Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը․ իրավապահները նրան տարել են․ NewDay.am

Img default alt hy

Մոտ 2 ժամ առաջ խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի Թալինում գտնվող տունը, որից հետո նրան տանից իրավապահները տարել են հայտնի չէ՝ արդյոք ձերբակալվածի կարգավիճակով:

Այս մասին NewDay.am-ին ահազանգում են նրա ընկերները:

Էդիկ Մալոյանը հայտնի է արցախյան պատերազմներում իր սխրանքներով:

Նրան շնորհվել էր «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան:

44 օրյա պատերազմի ընթացքում Մարտակերտի գնդի փոխհրամանտարն էր:

Քառօրյա պատերազմում փոքրաթիվ խմբով հակառակորդի վերահսկողության տակ անցած դիրք էր հետ բերել: