Լրահոս
Միջազգային
14:09
03.07.26
164

ԵՄ երկրները պետք է հաշվի առնեն «Հյուսիսային հոսքերի» գործը՝ Ուկրաինայի հետ մերձեցման հեռանկարները քննարկելիս․ Պեսկով

Img default alt hy

Եվրամիության բոլոր երկրները պետք է հաշվի առնեն «Հյուսիսային հոսքերի» գործը, երբ խոսում են Ուկրաինայի հետ մերձեցման հեռանկարների մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Գերմանիայի դաշնային դատախազությունը «Հյուսիսային հոսք» գազատարների վրա իրականացված ահաբեկչության գործով մեղադրանք էր առաջադրել Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ.-ին։ Մեղադրող կողմը կարծում է, որ նա և նրա հանցակիցները գործել են Ուկրաինայի պետական մարմինների հանձնարարությամբ։

«ԵՄ բոլոր երկրները պետք է հաշվի առնեն այս գործը, երբ խոսք են բացում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների, ԵՄ-ի հետ մերձեցման և այլնի մասին», - ասել է Պեսկովը լրագրողներին։

«Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ն նշել է, որ գազատարների ավերածություններն աննախադեպ են, իսկ վերանորոգման ժամկետները գնահատելը՝ անհնար։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներով գործ է հարուցել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս տվյալներ է պահանջել «Հյուսիսային հոսքերի» պայթյունների վերաբերյալ, սակայն ոչ մի անգամ դրանք չի ստացել։