Լրահոս
Միջազգային
23:38
02.07.26
102

Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային հարցերի շուրջ պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Ինչպես գիտեք, մեր նախագահը մշտապես խորհրդակցում է պարոն Պուտինի հետ։ Որովհետև՝ նայեք մեր տարածաշրջանին, Սևծովյան ավազանում շարունակվող հակամարտությանը, որը կարևոր է մեզ համար։ Կովկասը կարևոր է մեզ համար, Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելքը։ Եվ այս բոլոր տարածաշրջաններում, ինչպես նաև Աֆրիկայում ու Լիբիայում, Թուրքիան արդյունավետ արտաքին և տնտեսական քաղաքականություն է վարում»,- ասել է նա CNN Türk հեռուստաալիքի եթերում։

Ֆիդանը հավելել է, որ «եթե դուք չգիտեք մյուս կողմի մտադրությունները, ապա մնում է բոլոր պլանները կառուցել վատթարագույն սցենարից ելնելով»։ «Վատթարագույն սցենարից ելնելով պլանավորումը մեծացնում է ծախսերը և սնուցում թշնամանքի զգացումը։ Սա մեզ համար դառնում է անարդյունավետ, ինչը նշանակում է, որ առաջանում են ավելորդ հակամարտություններ»,- բացատրել է նա բարձր մակարդակով պարբերական շփումների անհրաժեշտությունը։