Լրահոս
Իրավական
19:15
03.07.26
37

Բացահայտվել է մեքենայի գողության դեպք․ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Img default alt hy

Հունիսի 30-ի առավոտյան 112 ծառայություն ահազանգած Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մի բնակիչ հայտնել էր, որ գողացել են տան մոտ կայանված «Շևրոլե» մակնիշի իր մեքենան։

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Հրազդանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արագ արդյունք տվին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի գործընկերների և Արարատի մարզի պարեկների հետ համագործակցության շնորհիվ։

Պարզվեց, որ մեքենան գողացել է Սոլակ գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը։ Հուլիսի 1-ին երիտասարդն ու գողացված մեքենան հայտանաբերվեցին Մասիս քաղաքում և տեղափոխվեցին Հրազդանի բաժին։

Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ 

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։