Լրահոս
Հասարակական
10:55
05.07.26
1 149

Մարդիկ խնջույքի գնալիս են եղել, դեպքը տան բակում է տեղի ունեցել, մեքենան արագ քշելու, չկայանելու շուրջ․ մանրամասներ՝ Ջրաշենում տեղի ունեցած դանակահարությունից

Img default alt hy

Ինչպես ավելի վաղ արդեն հայտնել էինք, Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ դանակահարվել են 36-ամյա, նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը ու նրա 60-ամյա ծնողները` իրենց իսկ տան բակում: Տան և հարակից փողոցում հայտնաբերվել են արնանման հետքեր։

Սպիտակի բժշկական կենտրոնում վիրահատել են Արեն Եղիազարյանին և նրա ծնողներին: Հերթապահում են բժիշկներն ու ոստիկանները:

Գյուղում չեն հիշում դեպք, որ հայր և որդի որևէ կռվի մեջ լինեին․ «իրանք համեստ, չափված-ձևած ընտանիք են, Արմենի կինը ուսուցչուհի է, 3 երեխաներ ունեն։ Մարդիկ խնջույքի գնալիս են եղել, դեպքը տան բակում է տեղի ունեցել, մեքենան արագ քշելու, չկայանելու շուրջ»։ Այսպես են խոսում Ջրաշենում նախկին վարչական ղեկավարի հետ տեղի ունեցածի մասին։ 

Ջրաշենում պատմում են, որ գյուղը երկու խմբի է բաժանվել, ենթադրյալ դանակահարողն էլ ջրաշենի թոռ է, բայց ապրում է Սպիտակում , ռազմական ծառայող է։ Տեսախցիկից խուսափելով հարևաններից մի քանիսը պատմեցին, որ Եղիազարյանները գյուղում ընտանեկան բիզնես ունեն, որով էլ զբաղվում են, հերքելով այն կարծիքները, թե քաղաքական կամ հին խնդիր է գլուխ բարձրացրել։