Լրահոս
Միջազգային
11:30
04.07.26
159

Իրանի հետ բանակցությունները հետաձգվել են․ պատճառը հայտնի է

Img default alt hy

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանին մեկշաբաթյա դադար է տրամադրել բանակցություններում՝ կապված Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության հետ։

«Նրանք ծարավի են պայմանավորվելու։ Նրանք հուսահատորեն ցանկանում են պայմանավորվել։ Մենք նրանց մեկշաբաթյա դադար ենք տվել՝ հուղարկավորության հետ կապված», - պնդել է Թրամփը ուրբաթ օրը Հարավային Դակոտա նահանգի Ռաշմոր լեռան մոտ ունեցած ելույթի ժամանակ՝ ԱՄՆ Անկախության օրվա՝ հուլիսի 4-ի տոնակատարության առթիվ։ Հուլիսի 3-ին Թեհրանում մեկնարկել է Իրանի զոհված գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունը։

Ինչպես հուլիսի 1-ին նշել էր The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Թրամփն իր օգնականներին տեղեկացրել է, որ խնդիր չի տեսնում, որ Թեհրանի հետ բանակցությունները կարող են դուրս գալ փոխըմբռնման հուշագրով սահմանված 60-օրյա ժամկետից։

ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնատար անձինք հունիսի 14-ին հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը կոչված է վերջ դնելու Մերձավոր Արևելքում պատերազմին։ Իրանի ԱԳՆ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը կքննարկեն, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, հունիսի 15-ից հայտարարվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում։ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի հետ պատերազմը սկսել էին փետրվարի 28-ին։