Լրահոս
Իրավական
22:45
03.07.26
57

Դատավորները հերքում են Փաշինյանին. «Երևանի խցանումների պատճառն էլ ենք մենք»

Դատավորների ընդհանուր ժողովից առաջ, որտեղ ընտրում էին Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի 3 անդամի, դատավորները լրագրողների հետ զրուցում արձագանքել են Փաշինյանի՝ դատական համակարգից դժգոհություններին:

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարել է, որ ինքը որպես հրահանգ չի ընկալում Փաշինյանի հայտարարությունը, թե մարդիկ իրեն հարցնում են՝ ինչու այս կամ այն մարդը բանտում չէ, ու ինքը չգիտի ինչ պատասխանել: Նաև Սամվել Կարապետյանի գործը քննող Դոլմազյանը վստահեցրել է, որ ինքն անկախ ամեն ինչից օրենքով է առաջնորդվում, իսկ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը հայտարարել է, որ ինքը որևէ մեկի փեսան չէ, որևէ բանով կաշկանդված չէ: