Լրահոս
Հասարակական
16:19
04.07.26
796

Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին, նրա հորն ու մորը

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղ ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու՝ դանակահարված վիճակում։

Ինչպես տեղից հայտնում է Shamshyan.com-ը, բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, քրեական և համայնքային  ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։

Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե որտեղ են նրանք դանակահարվել։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը։