Լրահոս
Միջազգային
13:37
04.07.26
52

Կարծիք հայտնելու վախ. հոգեխանգարմունքի է հասցնում համատարած ատելությունը

Գիտե՞ք ինչ է լռության պարույրը: Եզրն առաջարկել է գերմանացի քաղաքագետ Էլիզաբեթ Նոել-Նոյմանը։

Ըստ նրա տեսության՝ քիչ հավանական է, որ մարդն իր կարծիքը կբարձրաձայնի, եթե զգում է, որ կհայտնվի փոքրամասնության մեջ, քանի որ վախենում է հատուցումից կամ մեկուսացումից:

Իշխող ուժերը հաճախ են լռության պարույր գործի դնում: Ակտիվիստական խմբերի միջոցով փողոցում, սոցցանցերում ստեծում են տպավորություն, թե իրենց կարծիքն է գերիշխողը, թե հենց այդպես է կարծում ամբողջ ժողովուրդը, իսկ այլախոհներին գցում են լռության պարույրի մեջ՝ վախ սփռելով, որ նրանք կամ կբանտարկվեն կամ պարզապես կարժանանան հանրային պարսավանքի ու մեկուսացման: