Լրահոս
Տարածաշրջան
11:01
06.07.26
109

Մեր և Միացյալ Նահանգների բանակցությունները ընթանում են հոռետեսությամբ. Հադադ Ադել

Img default alt hy

Իրանի Իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, խորհրդարանի նախկին խոսնակ Հադադ Ադելը պատասխանել է հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների հարցերին:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱՄՆ-Իրան բանակցությունները, և իր կարծիքով՝ հնարավո՞ր է հասնել կայուն համաձայնության, թե՞ տարածաշրջանը դեռ երկար կմնա լարվածության պայմաններում, Ադեդն ասել է.

«Մեր և Միացյալ Նահանգների բանակցությունները ընթանում են հոռետեսությամբ, անվստահությամբ լեցուն պայմաններում։ Մենք պատրաստ ենք ապահովել Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը և լիովին պատրաստ ենք նորից պաշտպանել, եթե նրանք խախտեն համաձայնության պայմանները»:

«5-րդ ալիքից» Հադիդ Ադելին հարցեր է տվել լրագրող Ծովինար Բարխուդարյանը: