Լրահոս
Միջազգային
10:59
07.07.26
172

Բելգիայի ՊՆ-ն կոչ է արել եվրոպացի առաջնորդներին չզայրացնել Թրամփին․ Politico

Img default alt hy

Եվրոպան ԱՄՆ-ի պաշտպանության կարիքն ունի դեռևս 10 տարի, և ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների ղեկավարները պետք է դիվանագիտություն դրսևորեն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրենցից չվանելու համար։ Այս մասին Politico թերթին տված հարցազրույցում հայտարարել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը հեռու է առանց ԱՄՆ-ի մշտական օգնության ինքնապաշտպանության պատրաստ լինելուց, ուստի եվրոպացիներին «անհրաժեշտ է, որ ամերիկացիները մնան իրենց կողքին»։ Նախարարի գնահատմամբ՝ Եվրոպային կպահանջվի «հինգից տասը տարի»՝ ռազմական ներուժը մեծացնելու համար, ինչին ներկայումս նպաստում է ԱՄՆ-ն։

Բելգիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այժմ գլխավորը Թրամփին չզայրացնելն է։ «Մեզ անհրաժեշտ են ամերիկացիները, մենք պետք է դիվանագետ լինենք, լսենք նրանց ասածը և փորձենք համագործակցել», - կարծում է նա։

Ֆրանկենը Եվրոպայի առաջնորդներին զգուշացրել է ԵՄ ծրագրի շրջանակներում սպառազինության մատակարարման պայմանագրերում տեղական պաշտպանական ընկերություններին նախապատվություն տալուց՝ այդ քայլը որակելով որպես «բացարձակ պրոտեկցիոնիստական»։

Թրամփը վերջին շրջանում կոշտ քննադատության է ենթարկել Եվրոպայի իր դաշնակիցներին՝ Իրանի հետ պատերազմին միանալուց հրաժարվելու համար։ ԵՄ բոլոր երկրները հրաժարվել են մասնակցել Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի կողմից մղվող ռազմական գործողություններին։ Ի պատասխան՝ Միացյալ Նահանգների նախագահը եվրոպացի դաշնակիցներին անվանել է «վախկոտներ» և խոստացել «հիշել դա»։ Նա նաև քննադատել է ՆԱՏՕ-ն՝ դաշինքն անվանելով «թղթե վագր»։