Լրահոս
Քաղաքական
09:00
07.07.26
193

Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ է. Գագիկ Ծառուկյան

Img default alt hy

Քննչական կոմիտեում ավելի քան հինգ ժամ անցկացնելուց հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գիշերային ժամերին լքեց շենքը։ Նրան դրսում սպասող աջակիցները ողջունեցին ծափահարություններով։

Ծառուկյանը դիմելով հավաքվածներին՝ առաջադրված մեղադրանքը որակեց որպես «շինծու, սուտ և փուչիկ»՝ վստահեցնելով, որ այն իրականության հետ կապ չունի, և ժամանակի ընթացքում ամեն ինչ կպարզվի։

«Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի»,-ասել է նա։

Բազմությունը սկսեց վանկարկել՝ «Քո կողքին ենք, Ծառուկյան»։

ԲՀԿ առաջնորդին տեղափոխել են դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու համար։

«Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին։ Դատավորը Գարիկ Աբելյանն է»,-գրել է ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։