Լրահոս
Միջազգային
10:23
07.07.26
155

Թրամփը Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնել միայն Էրդողանի հանդեպ ունեցած հարգանքից դրդված․ CNN

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Անկարա է մեկնել բացառապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ ունեցած հարգանքից դրդված։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ թուրք առաջնորդին իր ընկերն է համարում։ CNN-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահին և նրա թիմի անդամներին մասնավոր կարգով տեղեկացրել էին, որ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը կդիտվի որպես անհարգալից վերաբերմունք Էրդողանի հանդեպ։

Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդն ի սկզբանե թերահավատորեն էր վերաբերվում դաշինքի գործընկերների հետ հանդիպմանը, քանի որ դժգոհ էր այն բանից, որ նրանցից շատերը Իրանի հետ պատերազմում չեն աջակցել ԱՄՆ-ին։ Այս կապակցությամբ CNN-ի աղբյուրները վստահ չեն, որ գագաթնաժողովը հարթ կանցնի՝ «հաշվի առնելով նախագահի վատ տրամադրությունը»։

Սպասվում է, որ Թրամփը Անկարա կժամանի երեքշաբթի առավոտյան։ Թուրքական կողմը նրա համար նախապատրաստել է բարձրագույն մակարդակի պաշտոնական արարողակարգ։ Ինչպես ակնկալում են տեղական մեկնաբանները, բանակցություններից հետո Էրդողանն ու Թրամփը հանդես կգան առանձին մամուլի ասուլիսով։