Լրահոս
Հասարակական
11:06
07.07.26
148

Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Երեկ՝ հուլիսի 6-ին, վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մովսես Խորենացի-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Արման Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի քաղաքացի, ազգությամբ հնդիկ, 30-ամյա Ռաջ Կումար Ջի-ի վարած մոպեդը։

Ինչպես հայտնում է Shmashyan.com-ը, վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է։ Մոպեդավարը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Opel»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։