Լրահոս
Իրավական
20:41
06.07.26
47

Ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն

Ավելի քան 13 ժամ տևած խուզարկություններից հետո իրավապահները Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են իր տնից, նրան քննչական մարմին են տարել, տանելու են դատարան՝ կալանքի միջնորդություն ներկայացնելու: Փաստաբան Երեմ Սարգսյանն է խուզարկության ավարտից հետո հայտնել տեղեկությունները՝ մանրամասնելով նաև Ծառուկյանին առաջադրված խարդախության ու փողերի լվացման օժանդակության մեղադրանքի մանրամասները: