Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
07.07.26
55

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Սահմանազատումով Ոսկեպար-Բաղանիս հատվածում` Ադրբեջանին հանձնված նախկին պաշտպանական դիրքում ներկայում ադրբեջանական հենակետ է կառուցվել, եւ միջպետական ավտոճանապարհի դեմ-դիմաց վերջերս տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշը։

«Հրապարակ»

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայաստանյան այցի ժամանակ ճոխ ֆինանսատնտեսական աջակցություն եւ եվրոպական շուկաների լայն գիրկ խոստացավ, որը, փաստորեն, Փաշինյանին չի մխիթարել, եւ նա որոշել է նորից ռուսների գիրկը նետվել։ Ռուսները զարմացել են Փաշինյանի խնդրանքներից, բայց չեն մերժել, համաձայնել են ընդունել ու հասկանալ, թե ինչ կա նրա մտքին։

«Փաստ»

Այն գործընթացը, որը ներկայում իրականացվում է Գագիկ Ծառուկյանի դեմ՝ «գործեր կարելու», սեփականությունը զավթելու և քաղաքական ազդեցությունը չեզոքացնելու տեսքով, տիպիկ է այն վարչակարգերին, որոնք կորցրել են կառավարման ռացիոնալ ուղին և անցել են բռնաճնշումների ռելսերի։ 

«Հրապարակ»

Հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը , Սահմանադրության օրվա առթիվ, մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է պատգամավորներին ու աշխատակազմին, սակայն ՔՊ-ական պատգամավորները, պարզվում է, ավելի մեծ ախորժակ են ունեցել:

«Փաստ»

Մանդատ վերցնելու կամ չվերցնելու դիլեման արհեստածին է և չի արտահայտում քաղաքական գործընթացների իրական բովանդակությունը, քանի որ խորհրդարանական երկրներում կամ ներկայացուցչական ժողովրդավարության համակարգերում մանդատը ոչ թե պարգև է կամ անձնական ընտրության առարկա, այլ ընտրողների կողմից տրված իրավական և քաղաքական պատվիրակում, որն ունի հստակ գործառույթներ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ: