Լրահոս
Հասարակական
18:02
07.07.26
463

«Առյուծները դուրս գան սթրեսից, հետո կլուսաբանեք». քաղաքապետարանը չի թողնում նկարել Ծառուկյանի կենդանիներին․ «Իշխանություն» լրատվական

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանը թույլ չի տալիս նկարահանել Գագիկ Ծառուկյանի առյուծներին։ «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանն ասաց, որ կենդանիները գտնվում են կարանտինում՝ կենդանաբույժների հսկողության ներքո։

«Առաջիկայում, երբ կենդանիները դուրս գան սթրեսից, և վիճակը լավանա, լրատվամիջոցներն արդեն կկարողանան լուսաբանել»,- ասաց նա։

Հարցին, թե ինչու են կենդանիներին տեղափոխել Կենդանաբանական այգի, և միջավայրի փոփոխությունն ինչ հետևանք կունենա, նա պատասխանեց.

«Քննչական կոմիտեն, որպես իրեղեն ապացույց, առգրավել է նաև կենդանիներին, և Կենդանաբանական այգին այն կառույցն է, որն ունի այն ներուժը, որ կարող է կենդանիներին իր մոտ պահել։ Մենք առաջարկել ենք մեր օգնությունը, որպեսզի կենդանիները նույնպես ապահով և անվտանգ լինեն»։

Հարցին, թե առյուծին պոչից քաշելով են տեղափոխել, և արդյոք դա վարվեցողության ճիշտ ձևն է, քաղաքապետարանի աշխատակիցն ասաց.

«Դուք մոտիկից առյուծ տեսե՞լ եք, չափերը պատկերացնո՞ւմ եք։ Վստահ եմ՝ աշխատակիցներն այնպես են աշխատել, որ ֆիզիկական ցավ չպատճառեն»։

Հ.Գ. Հարցազրույցն արվել է մինչև «Փաստինֆոյի» հրապարակումը։ Լրատվականը գրել էր՝ Ծառուկյանի քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։