Լրահոս
Միջազգային
19:10
07.07.26
171

Թրամփը համոզված է, որ Էրդողանը նպաստում է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գործողություններով և որոշումներով նպաստում է Ուկրաինայում հակամարտության հաղթահարմանը։

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում թուրք առաջնորդի հետ երկկողմ հանդիպման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս՝ Թրամփը նաև համոզմունք է հայտնել, որ իրեն հաջողվում է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ «Ինձ հաջողվում է շատ լավ հարաբերվել երկուսի հետ էլ։ Եվ մենք կկարգավորենք այն (Ուկրաինայի հակամարտությունը - խմբ.)։ Եվ նախագահ Էրդողանը օգնում է մեզ կարգավորել դա։ Ինչպես նա օգնում է նաև Իրանի հարցում»,– հայտարարել է Թրամփը։