Լրահոս
Միջազգային
19:49
07.07.26
167

Մոլդովայի իշխանությունները հայտնվել են կոռուպցիոն նոր սկանդալի կիզակետում

Img default alt hy

Մոլդովայի դատախազությունը կքննի «MoldATSA» ձեռնարկությունում կոռուպցիոն սկանդալ առաջացրած աշխատավարձի վերաբերյալ հարցումը, որը ստացել է երկրի ղեկավար Մայա Սանդուի զարմուհի Անաստասիա Տաբուրչանուն։ Այս մասին հայտնել է «Մեծ Մոլդովա» կուսակցության առաջնորդ, նախկին դատախազ Վիկտորյա Ֆուրտունեն, որն ուղարկել է համապատասխան բողոքը։

«Այժմ մենք կտեսնենք՝ արդյոք իսկապես բարեփոխված դատախազությունը ծառայում է օրենքին, թե՞ միայն իշխանության ղեկին գտնվողների իմիջին։ Արդյոք նրան կհերիքի քաջություն՝ ստուգելու հանրային դեմքերի և պետական պաշտոնյաների մասնակցությունը, թե՞ այն կրկին կդառնա կույր, համր և հանկարծակի «առանց ապացույցների», երբ գործերը չափազանց բարձր են հասնում»,– գրել է Ֆուրտունեն իր Telegram-ալիքում՝ հրապարակմանը կցելով իր բողոքին դատախազների պատասխանի լուսանկարը։

Սանդուի հարազատների շուրջ կոռուպցիոն սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ Մոլդովայի Ազգային կուսակցության (ԱԿ) առաջնորդ Դրագոշ Գալբուրը հայտնել է, որ նախագահի զարմուհին, աշխատելով որպես «MoldATSA» ավիացիոն պետական ձեռնարկության մամուլի քարտուղար, ամսական ստացել է 6,8 հազար դոլար՝ առանց այդ ընթացքում աշխատավայրում հայտնվելու։ Քաղաքական գործիչը նաև օրինակներ է բերել այն մասին, որ նախագահի այլ հարազատներ և մերձավորներ ևս աշխատանքի են ընդունվել պատկառելի պաշտոններում և ստանում են աշխատավարձեր, որոնք տասնյակ անգամ գերազանցում են երկրում միջին մակարդակը։ Նա հիշեցրել է, որ Սանդուի իշխանության գալը տեղի է ունեցել պետական կառույցներում կոռուպցիան արմատախիլ անելու և համակարգը կոռուպցիայից լիովին մաքրելու բարձրագոչ խոստումների ֆոնին։

Սկանդալից հետո Տաբուրչանուն աշխատանքից ազատվել է, խոստացել վերադարձնել գումարը և հրապարակավ ներողություն է խնդրել։ Սանդուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ տեղյակ չի եղել իր զարմուհու շուրջ ծավալված կոռուպցիոն սկանդալի մասին՝ նշելով, որ տեղի ունեցածից հետո նրան հեռացրել են իշխող կուսակցությունից։ Նա խոստացել է ուղղել սխալները և վերանայել առանցքային պաշտոններում մարդկանց նշանակելու կարգը՝ հաշվի առնելով հատուկ ծառայությունների կարծիքը։ Իր հերթին, Գալբուրը ավելի ուշ բողոքել է, որ սոցիալական ցանցերում իրեն սպառնացել են իշխանության կողմնակիցները։

Ընդդիմադիր ուժերը պարբերաբար քննադատում են նախագահին և պետության այլ ղեկավարների՝ մրցութային ընթացակարգերը շրջանցելով առանցքային պաշտոններում իրենց լոյալ մարդկանց նշանակելու համար։