Լրահոս
Հասարակական
16:46
07.07.26
671

Ո՞վ կարող է Հայաստանում առյուծ կամ վագր պահել և ի՞նչ է պահանջվում

Img default alt hy

Հայաստանում վայրիկ կենդանիներ, այդ թվում առյուծ ու վագր, անազատ կամ կիսազատ պայմաններում պահելը կարգավորվում է կառավարության որոշմամբ:

Մասնավորապես Կառավարության 26 հունիսի 2009 թվականի N 725-Ն որոշմամբ: Նախ պահանջ է սահմանվում այդ կենդանիներին օրինական ճանապարհով ձեռք բերելու վերաբերյալ:

Ըստ այդ որոշման՝ անձը պետք է ապահովի այդ կենդանիների պահման պայմանները, բացառի դրանց փախուստը: Որոշումը սահմանում է նրանց վանդակների չափսերը, որոնք որոշում են բանաձևով: 

Վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում օգտագործումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` վերարտադրության, կլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, մորթի ստանալու, որսի, մշակութային և գեղագիտական նպատակներով:

Վայրի կենղդանիներին անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելու համար անձը պետք է թույլտվություն ստանա լիազոր մարմնից՝ Շրջակա միջավայրի նախարարությունից:

Թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսանում մասնագիտական հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը։ Այսինքն՝ այս օրենսդրական կարգավորումներից հստակ է դառնում, որ Հայաստանում վանդակում էկզոտիկ վայրի կենդանիներ պահելու մեջ որևէ դատապարտելի կամ հակաօրինական բան չկա, և յուրաքանչյուր մարդ, ով ունի համապատասխան ֆինանսական միջոցներ, կարող է պահել առյուծ կամ վագր՝ դրանց նկատմամբ ունենալով սեփականության իրավունք: