Լրահոս
Միջազգային
12:55
07.07.26
196

ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվեն Հորմուզի անվտանգության հարցերը․ CNN

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ակնկալում է, որ Հորմուզի նեղուցում անվտանգության հարցերը կքննարկվեն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրին։

«Ես բացարձակապես համոզված եմ, որ Հորմուզի նեղուցը և այդ տարածաշրջանում ծովային նավագնացության անվտանգության ապահովումը քննարկման առարկա կդառնան»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք դաշնակիցներ պատրաստակամություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ ծովային անվտանգության ապահովման գործում, սակայն միաժամանակ ընդգծել է, որ նրանցից շատերը «չունեն անհրաժեշտ նավեր կամ ռեսուրսներ՝ այդ ջանքերին նշանակալի մասնակցություն ունենալու համար»։

Նա հավելել է, որ Թրամփի վարչակազմի հիմնական ուղերձը գործընկերներին շարունակում է կենտրոնացած մնալ պաշտպանական ծախսերի ավելացման և մարտական պատրաստվածության բարձրացման վրա։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն Անկարայում տեղի կունենա հուլիսի 7-8-ը։ Վաշինգտոնը նախկինում բազմիցս սուր քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի եվրոպացի մի շարք դաշնակիցների գործողությունները՝ Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում։ Թրամփն ինքը հունիսի վերջին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Անկարա կմեկնի առաջին հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ հարգանքից ելնելով, և հազիվ թե մեկներ այդ հանդիպմանը, եթե այն անցկացվեր այլ երկրում։