Լրահոս
Միջազգային
17:56
07.07.26
108

Սերբիան և Ուկրաինան քննարկել են ԵՄ ինտեգրման և երկկողմ համագործակցության հարցեր

Img default alt hy

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությունը և ԵՄ ինտեգրման հարցում փորձի փոխանակումը։

«Մենք քննարկեցինք եվրոպական ինտեգրման գործընթացում համագործակցության շարունակությունը և փորձի փոխանակումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության բարելավման հնարավորություններին»,– նշված է Վուչիչի Instagram-յան գրառման մեջ։

Ստեֆանչուկը պաշտոնական այցով գտնվում է Սերբիայում։ Նա մասնակցում է ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրների խորհրդարանների նախագահների համաժողովին։

Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ Բելգրադը մտադիր է Կիևի հետ պարարտանյութերի մատակարարման մասին համաձայնագրեր կնքել՝ գյուղատնտեսական ոլորտի համար։ Մայիսի 20-ին Վուչիչը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բելգրադի և Կիևի միջև ազատ առևտրի մասին պայմանագիր կնքելու հեռանկարները։ Ավելի ուշ, Ուկրաինայի եվրոպական և եվրո-ատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Տարաս Կաչկայի հետ հանդիպման ժամանակ, Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը նշել է, որ բալկանյան հանրապետությունը կարող է լոգիստիկ կենտրոն դառնալ ուկրաինական ընկերությունների համար։