Լրահոս
Իրավական
09:04
09.07.26
174

Արեգնազ Մանուկյանին բերման են ենթարկել

Img default alt hy

Վաղ առավոտյան իրավապահները մուտք են գործել «Մայր Հայաստան» կուսակցության անդամ և պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան։ Գործողություններից կարճ տեսանյութ է տարածվել։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտնել է, որ Արեգնազ Մանուկյանին բերման են ենթարկել, ենթադրաբար՝ ձերբակալում են։

Հունիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ժամանել էին Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկության։

ՔԿ-ից հայտնել էին, թե քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են. վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթի հետ։