Լրահոս
Հասարակական
13:49
08.07.26
175

Մալաթիայի թաղապետարանի մոտ «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։30-ի սահմաններում Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում՝ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց, 34-ամյա Վանիկ Բ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդը դեպքի վայրում նշում էր, վթարի մեղավորը եղել է «KIA Forte» մակնիշի ավտոմեքենան, որը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Պարեկները դեպքի վայրում հայտնաբերեցին նաև նշված ավտոմեքենան, որը վարել է 57-ամյա Կարապետ Մ․-ն։