Լրահոս
Քաղաքական
22:21
07.07.26
352

Սա հրապարակային հաշվեհարդար է նաև մեզ հետ. Ժաննա Ալեքսանյան

Img default alt hy

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․ Երեկվանից հանրությունը հայտնվել էր բռնության մթնոլորտում։ 

Տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյանի խոստացած Ծառուկյանին «բոմժ» սարքելու հաշվեհարդարի օպերացիան, զինված դիմակավորված ԱԱԾ-ականներ և այլն։ 

Կարելի էր այլ կերպ անել,  բայց սա է Նիկոլ Փաշինյանի տարերքը․ հրապարակայնորեն նսեմացնել զոհին, որքան հնարավոր է շատ մարդ դիվադաթար անել։ Հոգեբանական գործոնը, ավելի շուտ հոգեբանական խոշտանգումն առավել ներգործող դարձնելու համար թիրախավորվել էին նաև Ծառուկյանի կենդանիները, սա ևս արվում էր հրապարակայնորեն ընտանիքի, հարազատների տառապանքն ավելացնելու, նրանց նսեմացնելու համար, ավելին ասեմ, անպաշտպան կենդանիներին ևս նսեմացնելու, որն ավարտվեց մայր առյուծի ողբերգական կորստով։ 

Սա հրապարակային սադիզմ է, որից չի խորշում Փաշինյանը։ Սա հրապարակային հաշվեհարդար է նաև մեզ հետ։