Լրահոս
Տարածաշրջան
12:17
08.07.26
180

Գիշերը հզոր պայթյուններ են եղել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Ղեշմ կղզում (Տեսանյութ)

Img default alt hy

Ըստ իրանական պետական հեռուստատեսության՝ երկու հարված են հասցրել Ղեշմի երկու կարևոր ռազմավարական օբյեկտների: Ընդհանուր առմամբ 6 պայթյուն է եղել կղզում: 

Դրանից առաջ իրանական լրատվամիջոցները հայտնել են Հորմուզի նեղուցի ափին գտնվող իրանական Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում առնվազն վեց պայթյունի մասին, ևս յոթ պայթյուն էլ տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Սիրիկ քաղաքի արվարձաններում։ 

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարվածներ է հասցնում Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում տանկերների ուղղությամբ իրանական վերջին հարվածների։ Axios-ի ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյայից ստացած տվյալներով՝ Միացյալ Նահանգները թիրախավորել է Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող իրանական ՀՕՊ միջոցները, զենիթահրթիռային համալիրները ու հականավային հրթիռների արձակման կայանքները, ինչպես նաև ափամերձ դիտարկման համակարգերը, անօդաչու թռչող սարքերի արձակման հարթակներն ու իրանական նավահանգստային կառույցները։