Լրահոս
Քաղաքական
15:54
08.07.26
286

Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ-ն վերադարձրել է նրա վերաբերյալ միջնորդությունը

Img default alt hy

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ գլխավոր դատախազությանը վերադարձրել է Գագիկ Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, քանի որ նա այլևս պատգամավորության թեկնածու չէ։

Հիշեցնենք, որ երեկ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և, ըստ իրավապահների, հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են։ Այս պահին քրեական գործով կա երեք մեղադրյալ, և բոլոր երեքն էլ կալանավորված են, այդ թվում՝ Ծառուկյանը։