Լրահոս
Միջազգային
11:00
09.07.26
163

Սկանդալ՝ ՖԻՖԱ-ում. ԵԽ պատգամավորները պահանջում են հետաքննել ՖԻՖԱ-ի նախագահի գործողությունները

Img default alt hy

Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) մի խումբ պատգամավորներ կոչ են արել հետաքննություն սկսել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի նկատմամբ՝ ԱՄՆ հավաքականի խաղացող Ֆոլարին Բալոգունի որակազրկումը չեղարկելուց հետո։ Այս մասին հայտարարել է «Վերափոխենք Եվրոպան» խմբակցությունից ԵԽ պատգամավոր Բարի Էնդրյուսը։

«Եկեք հստակ լինենք. մրցաշարի ընթացքում կարմիր քարտի համար նախատեսված որակազրկման կանոնը փոխելու ՖԻՖԱ-ի որոշումը խայտառակություն է և օրենքի աղավաղում։ Մենք կրկին տեսնում ենք, թե ինչպես են Ինֆանտինոն և ՖԻՖԱ-ն զիջում [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի վարչակազմի պահանջներին»,- նշել է նա եվրոպական 27 ազգային ֆուտբոլային ասոցիացիաներին ուղղված նամակում, որի տեքստը հրապարակել է Politico եվրոպական հրատարակությունը։

Օրենսդիրների խոսքով՝ եվրոպական ֆուտբոլային ֆեդերացիաները «պարտավոր են պահանջել ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների պատասխանատվությունը»։ Նշվում է, որ այս նամակը ստորագրել են ԵԽ 72 պատգամավորներ՝ վեց խորհրդարանական խմբերից։

ԱՄՆ հավաքականի խաղացող Ֆոլարին Բալոգունը կարմիր քարտ էր ստացել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ 1/16 եզրափակչի խաղում (2:0)՝ պաշտպան Տարիկ Մուխարեմովիչի նկատմամբ կատարած խախտման համար։ Ամերիկացին ոտքով հարվածել էր մրցակցին՝ խաղակոշիկի գամերով։ Reuters գործակալությունը հայտնել է, որ Թրամփն անձամբ է խնդրել Ինֆանտինոյին չեղարկել որակազրկումը։