Լրահոս
Իրավական
12:52
10.07.26
234

Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները կատարելու համար, սա ցինիզմ է. Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

«Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում։ Այդ ժամանակ գործընթացների մեջ ներգրավվեցին այդ տարիների ՀԿ-ները, Երկրապահ կամավորականների միությունը ու գոռում էին՝ «Մանվե՛լ»։ Զուգահեռաբար Երկրապահի շենքում սկսեցին հավաքվել, որ միանան ցուցարարներին։ ԵԿՄ վարչության կեսից ավելին գործող զինվորականներ էին, և այդ զինվորականներն ամբողջ օրը ԵԿՄ-ում էին իրենց վարորդներով, տեղակալներով։ Այսինքն բանակի ղեկավար կազմի մի մասը ԵԿՄ-ում էր ու որոշում էր կայացնում միանալու մասին։ Երկրի նախագահն ի՞նչ պետք է աներ, մեկը բացատրի, էլի։ Թող դատախազն ինձ բացատրի` այդ ժամանակ երկրի նախագահն ի՞նչ պետք է աներ, երբ ինձ զեկուցում էին, որ զինված խումբը քննարկումների մեջ է։ Պե՞տք է հանդիպեի զինվորականների հետ, թե՞ ոչ։ Եթե չհանդիպեի, ինձ այսօր կդատեին անգործության համար»,- այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։